Kornelij Glas (kornelij) wrote,
Kornelij Glas
kornelij

Ինչպես ադրբեջանական գործակալը Հայկական Կիբեր բանակն էր փնտրում

Ապրիլի 15֊ն էր, մտանք Բաքու , ինձ գրեց մի անծանոթ օգտատեր՝ Нара Стоцкая, թե ուզում եմ օգնել հայ հաքերներին՝ իմանալով, որ տղերքը ինձ հաճախ տալիս են տեղեկատվություն, չուզենալով երեւալ։ Դե, ինչու չե, ասեցի, շփվենք։ Էս ծիտը, որը ակընհայտ կեղծ նկարով էր, անմիջապես ինձ մի ադրբեջանական կայի մեջ մտնելու հնարավորություն տվեց։ Չնայած, որ խոսալուց զգացվում էր, որ թեմայից գլուխ չի հանում, անկապ բաներ ա խոսում։ Բայց մեկ֊մեկ էլ թեմայի մեջ էր։ Հետո ռուսերեն բայերը մեկ֊մեկ օգտագործում էր որպես տղա ։Ճ Կարճ ասած, ակընհայտ էր, որ մի հոգի չի հետս խոսում, ինքն էլ մեծամասնությամբ արական սեռի։ Ամբողջ մեր նամակագրությունը, ուր ես ինձ իշու տեղ եմ դրել, այստեղ․



Առաջին իսկ րոպեներից լավ հոտ չէր գալիս այս ամենից։ Ամենայն հավանականությամբ ուզում էին հասկանալ, թե Հայկական Կիբեր Բանակում ովքեր են։ Դժվարանում եմ ասել, թե սրանք պետական անվտանգությունից են Բաքվից, թե ադրբեջանական հաքերներն են։ Կամ երկուսը միասին։ Բայց մի բան հասկանալի է՝ որ բավականին անգրագետ են։ Ֆեյքին որ ստեղծել են սկզբից, Բաքվում չեկին են արել, հետո մոռացել։ Էսօր հավես էլ չունեմ հետը շփվելու, արդեն անհետաքրքիր ա դառնում, ամեն ինչ պարզ է,  դրա համար բացահայտեմ ծտին․  նայեք տեսանյութում երեւում ա, ոնց ա իրեն տարբեր լեգենդներ հորինում ընթացքում։


Հա, մի կարեւոր բան էլ։ Ինքը իմ հետ որ ընկերացավ, սկսեց դրանից հետո ուրիշ հայերի հետ էլ ընկերանալ։ Նայեք խնդրում եմ ցուցակը, եւ եթե ծանոթ ունեք, զգուշացրեք, թող հեռացնեն ընկերներից։ Ցանկը այստեղ է։



Circle.Am
Tags: hacking, Азербайджан, информвойна
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 10 comments