Kornelij Glas (kornelij) wrote,
Kornelij Glas
kornelij

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԱԽՈՍԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

2003թ.-ի ընտրություններին նրանք խորհուրդ էին տալիս «ապավինել մտքին ու բազկին»։ Հիմա, ըստ հանրապետական Սամվել Նիկոյանի, «կարգախոսը ունենալու է ոչ թե գաղափարախոսական, այլ ավելի շուտ՝ սոցիալական շեշտադրում»։

Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ չի շտապում հրապարակել իր կարգախոսը։ Անցած ընտրություններին կուսակցությունը ընտրողներին կոչ էր անում՝ «Փոխենք մեր կյանքը»։ Այս անգամվա կարգախոսն էլ, ըստ Գեղամ Մանուկյանի, դառնալու է շատ սիրված, բայց առայժմ, գերադասում է չհրապարակել։

Քաղաքական ուժերը այս օրերին աշխատում են ոչ միայն նախընտրական ծրագրերի, այլ նաև նախընտրական կարգախոսների վրա, ու այս հարցին վերաբերում են այնքան լրջորեն, որ, որոշ ուժեր, օրինակ, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մի քանի տարբերակներ քննարկում-քննարկում է, ու չի կարողանում գտնել վերջնականը։

Ընդդիմադիր ՀԺԿ-ն էլ դեռ չի կողմնորոշվել, թե ինչ կարգախոսով է մասնակցելու այս ընտրություններին։ Հին կարգախոսը՝ «Համախմբված ժողովուրդը կհաղթի», փաստորեն, չիրականացավ, ու Մոսկվայից օրերս վերադարձած Ստեփան Դեմիրճյանն ասում է, որ նորերն են քննարկվում, բայց դեռ ժամանակ կա, ու մի լավ կարգախոս կգտնեն։

Կարգախոսներ շատ ունի, բայց մեկ-երկուսն է թվարկում «Բարգավաճ Հայաստանը»։ Կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաղդասար Մհերյանը «նորերից» միայն մեկն է ասում. «Ուժեղները պետք է լինեն արդար, թույլերը՝ պաշտպանված»։Դժվար չէ գլխի ընկնել, որ արդարն ու ուժեղը այսուհետ կա ու լինելու է ԲՀԿ-ն, իսկ նրա կողմից պաշտպանվածն ու թույլը՝ ժողովուրդը։ Դե, իսկ ԲՀԿ-ի հայտնի կարգախոսը շատ ավելի կառուցողական է՝ «Միասին կառուցենք բարգավաճ երկիր»։

Նախկին իշխանական «Օրինաց երկիրը» ընտրողներին «Օրենք ու
արդարություն» է խոստանում, բայց չի հրաժարվում նախկին կարգախոսից ու չի հոգնում կրկնել, որ «Մենք արժանի ենք ապրել օրինաց երկրում»։

Շավարշ Քոչարյանի  6 տարվա պատմություն ունեցող Ազգային ժողովրդավարական կուսակցությունն ընտրողին կոչ է անում գտնել պատճառը։ Կուսակցության կարգախոսը հենց այդպես էլ հնչում է. «Գտիր պատճառը, վերացրու հետևանքը»։

«Ազգային միաբանություն»-ում հենց այնպես չէին ասում, թե Գեղամյանը մեր ազգի փրկիչն է։ Ահա, այս ընտրություններին կուսակցությունը որոշել է, որ պետք է ի վերջո կատարի իր փրկարար առաքելությունը. «Ազգային միաբանությունը» ընտրություններին գնում է «Հայրենիքը փրկենք միաբանությամբ» կարգախոսով։

Եթե ուզում ենք «Միասին շենացնենք մեր տունը, մեր Հայաստանը», կարող ենք միանալ Մանուկ Գասպարյանի «ԺՈՒԿ»-ին։ Իմանալու համար, թե ինչ կատարվեց Հայաստանում հետխորհրդային շրջանում, հետևենք կոմկուսին՝ «Կառուցեցին կոմունիստները, քանդեցին ազատականները»։Իսկ «Դաշինքը», հավանաբար նկատի ունենալով կուսակցության առաջնորդի՝ Սամվել Բաբայանի անցած մարտական ուղին,  որդեգրել է «Ուժ և միասնություն» կարգախոսը։

Ընտրություններին մասնակից միակ դաշինքի՝ «Իմպիչմենտի» կարգախոսն էլ, ցուցակի առաջին համարի՝ Նիկոլի Փաշինյանի տեղեկացմամբ, հենց դաշինքի անվանումն է. իմպիչմենտ։

Կարգախոսները ավելի շատ են, քան ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, և ՀՀ քաղաքացին ընտրություն կատարելու մեծ հնարավորություն ունի. եթե ոչ նախընտրական ծրագրերի, գոնե լոզունգների միջև։

http://www.echannel.am/?topic_id=184
Tags: выборы
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments