?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Գալիք ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական ուժերը օգտագործում են քաղաքացիներից ձայներ շահելու բոլոր հնարավոր միջոցները։ Այս առումով ինտերնետը՝ իր օրեցօր զարգացող միջոցներով, կարող է լուրջ գործիք դառնալ կուսակցությունների համար։ Առավելեւս ընդդիմադիր ուժերի համար, որոնք դժգոհում են ավանդական մամուլում իրենց դեմ իրականացվող տեղեկատվական շրջափակումից։

Կարելի է փաստել, որ կուսակցությունների մեծ մասը դեռեւս չի ընկալում ինտերնետը որպես քարոզի միջոց: Այսպես, ընտրություններին մասնակցող 25 կուսակցություններից եւ դաշինքներից միայն տասներկուսն ունեն կայքեր ( ընդ որում, լավագույններից են հենց «իշխանական» կայքերը): Եղածի հիմնական մասն էլ կա՛մ չի թարմացվում, կա՛մ էլ չի համապատասխանում այն իրական խնդիրներին, որոնք այսօր կարելի է լուծել ինտերնետի միջոցով:

Այսպես, Հայաստանի Ժողովրդական կուսակցության կայքը չի թարմացվել 2003 թվականի ապրիլի դեպքերից հետո: Չնայած, որ կայքը եռալեզու է, սակայն հիմնականում տեղադրված են միայն հայերեն նյութեր: Ավելին, բաժիններն ու դրանցում տեղադրված նյութերը ավելի շատ նման են Ստեփան Դեմիրճյանի անհատական բլոգի, քան կուսակցական կայքի: Նման կայքերի գոյությունն ավելի մեծ վնաս է բերում կուսակցություններին, քան դրանց բացակայությունը։

Հայոց Համազգային Շարժման կայքը ընդհանրապես չի բացվում։

Միացյալ Աշխատանքային կուսակցության կայքը, չնայած որ գոյություն ունի (եռալեզու, սակայն իրականում միայն հայկական մասը կա) ցանցում, աղետալի մի երեւույթ է ներկայացնում։

Իմպիչմենտ դաշինքի (Այլընտրանք շարժման) կայքը պարբերաբար թարմացվում է, բայց նման է փաստաթղթերի քաոսային եւ անընթեռնելի զանգվածի՝ սարսափելի դիզայնով։

Ժառանգություն կուսակցության կայքը շատ ակտիվ թարմացվում է, գրեթե միաժամանակ երեք լեզուներով (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն): Կայքը բացելու
բարդություններից մեկն այն է, որ գլխավոր էջը խիստ ծանրաբեռնված է լուսանկարներով, ինչը դժվարություններ է ստեղծում Հայաստանում առկա ինտերնետ կապի որակի դեպքում:

Օրինաց Երկիր կուսակցությունը վերջին օրերին ներկայացրեց իր նոր կայքը։ Համեմատած հին կայքի հետ՝ թարմացված տարբերակի դիզայնը մեկ քայլ առաջ է։ Նոր կայքը (միայն հայերեն) ՕԵ–ի մասին բավականին լուրջ տեղեկատվական աղբյուր է։

Բավականին բարեխիղճ կառուցված եւ թարմացվող կայքեր ունեն Դաշինքը եւ Ազգային Ժողովրդավարական կուսակցությունը։

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերջերս բացեց սեփական կայքը, որը իր դիզայնով լավագույն ձեւով ներկայացնում է կուսակցության «բարգավաճ երկրի կառուցման» կարգախոսը։

Նույնպես վերջերս ցանցում հայտնվեց ՄԻԱԿ–ի կայքը, որն ավելի շուտ մանրամասն տվյալների շտեմարանի է նման, քան գործող կուսակցության կայքի։

Հանրապետական կուսակցությունը իր կայքում ներկայացնում է եռալեզու՝ ոչ միայն կուսակցական տեղեկատվություն, այլ նաեւ զանազան ուրիշ լուրեր եւ վերլուծական նյութեր։ Գրադարանում ներկայացված են նաեւ այլ նյութեր, որոնք հարիր են կուսակցության գաղափարախոսությանը։

Ցանցում ամենաակտիվն է այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Այն օգտագործում է ոչ միայն կուսակցական կայքը, այլ նաեւ «Երկիր» կուսակցական թերթի եռալեզու կայքը, որը այսօր հայկական ամենալավ լրատվական ռեսուրսներից մեկն է: ՀՅԴ կուսակցական էջը դեռեւս ունի հայերեն եւ անգլերեն տարբերակները (ռուսերենի կոճակը կա, բայց չի աշխատում):

Նշենք, որ դաշնակցական կայքը տառապում է նույն հիվանդությունով, ինչ որ հայկական կայքերի հիմնական մասը՝ բազմալեզու տարբերակները գրեթե միշտ համաչափ չեն զարգացվում, եւ լեզուների մի մասը չի թարմացվում; Դաշնակցության կայքում անգլերեն նորությունները վերջին անգամ 2005 թվականին են թարմացվել:

Ընդհանուր առմամբ կարելի է տեսնել, որ Հայաստանի կուսակցությունների մեծ մասը դեռեւս չի ընդունում ինտերնետը որպես քարոզարշավի լուրջ դաշտ։ Կուսակցական կայքերի բացակայությունը կամ թերարժեք զարգացված լինելը խոսում է
այն մասին, որ քաղաքական ուժերի մեծ մասը ապրում է ուրիշ տոմարով։ Կամ էլ՝ կուսակցություններն իրենց քարոզարշավի ժամանակ որոշել են չկենտրոնանալ հասարակության այն մասի վրա, որն օգտագործում է ինտերնետը որպես տեղեկատվական աղբյուր։

Մյուս կողմից, հայաստանյան կուսակցությունների անհամասեռ ցանցային զարգացումը ինչ-որ չափով կարող է քաղաքական ուժերին գնահատելու համար չափանիշ լինել ընտրողների համար։

Վերջում նշենք նաեւ, որ կուսակցական կայքի գեղեցիկ դիզայնը եւ նորությունների ակտիվ թարմացումը դեռ չի նշանակում ինտերնետային ակտիվության ծավալում։ Այսօրվա ցանցը պահանջում է ինտերակտիվություն, ներգրավում, այլ ոչ միայն մաքուր տեղեկատվության տրամադրում։ Այս տարրը կուսակցական կայքերում դեռեւս բացակայում է։

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
http://echannel.am/?topic_id=452

Comments

( 1 comment — Leave a comment )
david_sand
Apr. 19th, 2007 11:48 am (UTC)
Ну, так а сколько юзеров, которые читают про политику? Думаю не больше чем 1000. Зачем тратить деньги и силы на то, что по большому счету не нужно.
( 1 comment — Leave a comment )

Page Summary

Tags

Latest Month

August 2014
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Powered by LiveJournal.com
Designed by Paulina Bozek