Kornelij Glas (kornelij) wrote,
Kornelij Glas
kornelij

ԱՄԲՈԽՆԵՐԸ՝ ՑԱՆՑԱՅՆԱՑՎԱԾ

Որքան մոտենում ենք ընտրությունների առաջին (կամ վերջին) փուլին, այնքան թեժանում է պայքարն ինտերնետում։ Նորանոր հնարքները, որոնք օգտագործվում են այսօր ցանցում որպես քարոզի կամ հակաքարոզի միջոցներ, զարմացնում են եւ հիմք են տալիս մտածելու, որ Հայաստանն էլ վերջապես ինտերնետացված երկիր է դառնում։

Արդեն գրել ենք, որ բլոգերում երկու թեկնածուների կողմնակիցները եւ հակառակորդները բավականին թեժ քարոզչություն են սկսել։ Երբ վերջերս Դիտորդը տեղադրեց պրոպագանդիստական տաս բլոգերի ցուցակը, մեծ աղմուկ բարձրացավ։ Հատկապես մեղադրվող բլոգերներից մի քանիսը փորձեցին ապացուցել, որ իրենք իրական մարդիկ են, այլ ոչ թե ԱԱԾ–ի ծպտյալ աշխատակիցներ։ Բլոգերները նույնիսկ հատուկ հանդիպեցին Հակահեղափոխականին՝ համոզվելու համար, որ նա գույություն ունի։

Սակայն, փաստը մնում է փաստ՝ վերջին ամսվա ընթացքում բացվել են բազմաթիվ բլոգեր, որոնք ակնհայտորեն քարոզչություն են անում։ Դրդապատճառները, իհարկե, անհայտ են, քանի որ պարզ չէ, թե ո՞վ է կանգնած դրանց հետեւում։ Հարկ է նշել, որ բլոգ տիրույթում բարձրացրած աղմուկն այս ամենի շուրջ բավականին մեղմեց նման քարոզչական բլոգերի ազդեցությունը։

Այս ընտրությունների նախօրեին ակտիվորեն օգտագործվում են ցանցային տեսահոլովակները։ Հատկապես Լեւոն Տեր–Պետրոսյանի թիմը, հրաժարվելով հեռուստաեթերից, տեղադրում է տեսանյութերը թեկնածուի կայքում եւ YouTube -ում։

Չմոռանանք նաեւ հիշատակել նաեւ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի դեմ ստեղծված հատուկ կայքը՝ Սերժու.նետ։

Զարմացնում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը։ Այն բացելուն պես՝ այցելուն ստիպված է անսպասելիորեն հայտնվող փոքրիկ պատուհանում կարդալ հետեւյալը. «Մենք չենք ցանկանում, որ մեր տեղաշարժը, ինչպես 90-ականների սկզբում, կրկին իրականացվի միայն «ԼԵՎՈՆ ՏՐԱՎԼՍ» –ի ոտաբուսներով»։ Քաղցր խոսքերի եւս երկու պարբերություն՝ նախկին իշխանությունների հասցեին եւ հղում դեպի այլ ինտերնետային էջ, որտեղ տեղադրված են հանրահայտ «մազութի հանձնաժողովի» զեկույցը եւ հարակից թեմաներով այլ հոդվածներ մամուլից։

Բավականին ակտիվ են նախընտրական կրքերը նաեւ հասարակական ցանցերում (social networks): Այսպես, Facebook–ում «Հայաստանի Հանրապետության Նախագահական Ընտրություններ 2008» խմբում գրանցված է 321 անդամ։ Մեկ այլ՝ «Armenian Elections 2008» խմբում կա ութ անդամ։

Facebook–ում գոյություն ունեն թեկնածուներին աջակցող խմբեր։ Դրանցից մեկը «Լեւոն Տեր–Պետրոսյանի համակիրներն են», որտեղ գրանցված է 61 մարդ։ ԼՏՊ–ին դեմ քարոզողներն ունեն սեփական խումբը, որը կոչվում է «Լեւոն Տեր–Պետրոսյանից զզողներ» եւ ունի ւև անդամ։ Մյուսը՝ «All for Tigran Karapetich Karapetyan, Armenian Presidential Elections 2008», խումբը սակավաթիվ է. ընդամենը 9 անդամ։

Սակայն ինքը՝ Տիգրան Կարապետիչը, նույնպես գրանցված է օգտվողների ցանկում եւ 68 ընկեր ունի ցանցում։ Դժվար է դատել, թե ո՞վ է զբաղվում սրանով։ Երեւի թե ինչ-որ մեկը, հաշվի առնելով ժողովրդի կողմից Կարապետիչի վայելած սերը, որոշել է պարզապես բարի գործ անել։

Իսկ ահա Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբն օգտագործում է մեկ ուրիշ հասարակական ցանց, որը շատ հայտնի է ռուսալեզու ինտերնետային համայնքի շրջանում՝ Odnoklassniki.ru։ Այստեղ «Վազգեն Մանուկյան» (կարող են տեսնել միայն գրանցված օգտվողները) օգտվողը, ով արդեն իսկ ընկեր ունի, գովազդում է թեկնածուի ընտրական կայքը եւ տեղադրում է այլ լուրեր՝ քարոզարշավի հետ կապված։

Պարզ է, որ նման վիրտուալ միջոցները դեռեւս Հայաստանում մեծ ազդեցություն չունեն ընտրությունների արդյունքների վրա։ Բայց չնայած որ ինտերնետից օգտվողները հանրապետությունում դեռ մեծ տոկոս չեն կազմում, նրանք ընտրազանգվածի ամենաակտիվ խմբերից մեկն են։ Այս հանգամանքը կարող է անհամեմատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան թվում է առաջին հայացքից։

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Tags: blogs, internet, выборы
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 6 comments