?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Իմ բզիկերի մասին

Ես մի քանի բզիկ ունեմ (հոգեբանները կասեին՝ բարդույտ)։ Դրանցից մեկը՝ այսպես ասենք, օբյեկտիվ է։ Տանել չեմ կարողանում, որ սկսում են "ղարաբաղցիների" մասին խոսել։ Մյուսը՝ կոչենք սուբյեկտիվ։ Չեմ տանում, երբ "ձեռ են առնում" երեխաներին եւ մտավոր կամ ֆիզիկապես թերի զարգացած մարդկանց։ Հիմա ինչ ուզում եք ինձ ասեք, բայց սենց բաները չեն դզում։

Իրենք էլ խոստովանում են, որ կրակել են ոստիկանները, մի մասը ասում է` բանակը, մի մասը նույնիսկ ասում է (մամուլում, համենայնդեպս, այսպիսի տեղեկություններ կային), որ մասնակցել է այդ սպանդին նաեւ Լեռնային Ղարաբաղի հատուկ ստորաբաժանումը` սպեցնազ կոչեցյալը: Ես չգիտեմ, թե որքան ստույգ է սա, բայց եթե սա հաստատվի եւ ապացուցվի, ապա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում պետք է հայտարարվի պերսոնա նոն գրատա:

Մի բան էլ ասեմ, ես երեկ չէ առաջին օրը պաշտոնական նամակ եմ ստացել մեր Ազգային ժողովից, որտեղ խնդրվում է ինձնից խորհրդակցական ձայնի իրավունքով ներկայացուցիչ նշանակել այդ հանձնաժողովում: Ես ներողություն եմ խնդրում «Ժառանգություն» խմբակցության իմ ընկերներից, որոնք հրաժարվել են մասնակցել, բայց ես որոշել եմ անպայման ներկայացուցիչ նշանակել այդ հանձնաժողովում: Եւ այդ հանձնաժողովում իմ ներկայացուցիչն է լինելու ՀՀՇ-ի Գեւորիկը:

Comments

narjan
Jun. 21st, 2008 07:46 pm (UTC)
Սեմ ես այնուամենայնիվ կհարցնեմ, քեզ կհարցնեմ, որովհետեւ դու առավել ռացիոնալ ես, ուրիշներից փորձել եմ պատասխանը ստանալ. ապարդյուն:
Իսկ ինչո՞վ է տարբերվում ղարաբաղցին լոռեցուց, ջավախքցուց, կոնդեցուց, գյումրեցուց եւ այլն:

Ինձ թվում է՝ «ղարաբաղցիքի» հարցում նման զգացմունքային ռեակցիան ինչ-որ իմաստով ղարաբաղցիքի նկատմամբ ինչ-որ «փոքրամասնային» մտածելակերպի արդյունք է, չգիտեմ ինչքանով միտքս հասկանալի կլինի:

հ.գ. մի հատ ընկեր ունեմ՝ ղարաբաղցի, թունդ սերժական, բնականաբար լտպ-ին վերջին բառերով հայհոյող: Բայց նա լտպ-ի բոլոր «վիպադկեքը» ղարաբաղցիքի հասցեին շատ ավելի թեթեւ է տանում քան շատ երեւանցիներ:
kornelij
Jun. 21st, 2008 07:50 pm (UTC)
դե ասում եմ՝ ինձ մոտ բզիկ ա, չի դզում ու ֆսյօ ։Ճ առանց խորանալու։ Նույն ձեւի չեր դզում, որ մինչեւ երկրաշարժը անընդհատ լաբառոշ լեննականցիների մասին էին խոսում, չնայած, որ "էտո ժժժժ նեսպռոստա էր"
moonleight
Jun. 21st, 2008 09:36 pm (UTC)
ավելի ճիշտ, որովհետև պատերազմ տարած, դեռ մինչև հիմա վտանգի տակ գտնվող մեր ռեգիոնի ու դրա ժողովրդի մասին է խոսքը գնում: դեռ "ղարաբաղյան հարց" կա լուծելու, ու լուծման մի ճանապարհ էլ այդպես ղարաբաղցիների դեմ ատելությունն ու բաժանումն է մնացած ազգից: իրո՞ք չես հասկանում դրա վտանգը, տիպա ի՞նչ եք մեծ շուխուռ հանում, է թող հայհոյեն ղարաբաղցիներին... չէ, թողալով չի:
dabavog
Jun. 21st, 2008 09:39 pm (UTC)
Նար ջան, ինձ թվում ա, որ ղարաբաղցիները տարբերվում են այս պատմական պահին լոռեցիներից նրանով, որ նրանք իրականում դժվար վիճակում են, մահի եւ կյանքի պայքարի մեջ են թշնամու հետ /իհարկե մեր բոլորի հետ միասին/, եւ ցանկացած ոչ ճիշտ, այն էլ՝ միտումնավոր պառակտում կործանարար կլինի ՄԵՐ ԲՈԼՈՐԻ համարԹ Իսկ ինչ վերաբերվում է համրգած «նոր» ղարաբաղցիներին՝ դե դրանք կապ չունեն այս ամենի հետ, դա մեր մեղքն, որ իրանք էս դիրքերում են, եւ իրենց հանցագործությունը բացարձակապես ծագման հետ կապ չունի
Իմիջի այլոց, մեր բոլորի կողմից սիրված Աղվան Հովսեփյանը, օրինակ, աբարանցի ա, Նարեկ Սարգսյանը /դա իմ մասնագիտական ցավն է/՝ մալիշկեցի, գյումրվա Վարդանիկը՝ կողքի գեղացի, եւ այլն եւ այլն
narjan
Jun. 22nd, 2008 10:37 am (UTC)
Փորձեմ պատասծանել:

Առաջին հերթին զուտ պատասխան հարց, չես կարծում, որ առանձնացնելով ղարաբաղցւն «հայաստանցուց» մենք ըստ էության անում ենք հակառակը, փոխարենը ղարաբաղին/ղարաբաղցուն լավություն անենք, մենք ստեղծում ենք իմիջը հայաստանից անջատ ղարաբաղ/ղարբաղցիներից դրանով իսկ «նրանց» գոյատեւումը/պայքարը առանձնացնելով «մեր» գոյատեւում/պայքարից: Որն է ավելի ձեռնտու, ունենալ հայաստան, ես նույնիսկ կառանձնացնեի միայն երեւանը, որ ընկալում է ղարաբաղցուն հայաստանցուց, հայից անջատ. թե հակառակը, որը կատարելապես տարբերություն չի տեսնում իր եւ ղարաբաղցիների միջեւ: Նույնիսկ եթե այդ տարբերությունը ինչ-ինչ կերխով դրականացվում է, միեւնույն է, դա ըստ իս ոչ մի լավ բանի բերել չի կարող:

Հիմա դու էլ Մունլայթն էլ կարծոմ եմ սխալ հասկացաք ինձ: Լեւոնն իրա փայ բաժանումն անում է, բայց մենք սեւեռվելվ այդ փաստի վրա եւ սեւեռվելով ղարաբաղցիների վրա մերն ենք անում, հակառակ ձեւով՝ նույն արդյունքով: Մենք զգացնել ենք տալիս, որ ամեն ինչը կհանդուրժենք՝ լոռեցիներին, սյունեցիներին կամ այլոց հայհոյելը՝ ավելի շատ կհանդուրժենք քան թե ղարաբաղցիքին կպնելը: Դա ես ինկատի ունեմ «փոքրամասնային» մոտեցնամ տակ:

Լրիվ ուրիշ հարց է, թե ինչու է ժողովրդի մեջ այդ ատելությունը: Բնականաբար ոչ մի ռացիոնալ մարդ չի հավասարեցնի մեկ երկու տականքը ամբողջ ժողովրդի հետ, բայց լեւոնենց հետեւից գնացողների մեծ մասը (ինչպես նաեւ սերժի, լեւոնի դեմքն այստեղ կարեւոր չէ) այնուամենայնիվ լրիվ ռացիոնալ չեն մտաշում: Ստեղ ուրիշների մեղքն է. Ռոբի մեղքն է, որ ինքը հազար ու մի քաք կերավ, կողքից էլ բերեց յուրայիններին, նրանք էլ ուտեն: Ուրիշ հարց է, ես առաջին հերթին դրանց եմ մեղադրում «ղարաբաղցու» կերպարը ստեղծելու մեջ, բայց դա առանձին հարց է:

Հետաքրքիր է, որ ղարաբաղցիքի մեջ էլ կան շատերը որոնք «մեր» եւ «նրանց» միջեւ տարբերություն են դնում: Կան նաեւ նրանք որոնք լրիվ ընհակառակը համարում են բոլորիս հայ եւ վերջ: Ինձ թվում է՝ անձնական շփումներից եմ դա ասում, որ այդ վերջին խումբն էլ ամենալավն է հասկանում այսօրվա թշնամության պատճառները եւ չի փորձում դա կապել զուտ լեւոնի հետ:
dabavog
Jun. 22nd, 2008 11:16 am (UTC)
միանգամայն համաձայն եմ, չի կարելի ոչ մի տռարբերություն դնել, մենք ու վերջԹ
ուղղակի փոքր տարբերությունները անխուսափելի են (պրիմիտիվ օրինակներ կբերեմ)՝ Ղարաբաղի հարցում ղարաբաղցիները բնականաբար ավելի լավ են տեղյակ, գյումրեցիները՝ երկրաշարժից եւ այլն

եթե ես ինչ-որ բան լավ չեմ հասկանում տակտիկական իմաստով՝ ներողամիտ եղեք, բայց անհնար ա անընդհատ զգոն լինել եւ մոբիլիզացված եւ արձագանքել միշտ էն ամենաճիշտ կերպ ինչ հնարավոր է
Ես ունեմ շատ մոտիկ «լեւոնական» ընկեր, վերին աստիճանի կիրթ ու գրագետ մարդ, որը անկեղծանալիս ու բորբոքվելիս սկսում ա ամեն անգամ ղարաբաղցիներին մի ուրիշ ձեւի կպնել՝ թուրքի սնվածները էկան եւ այլն եւ այլն, մեկ երկու դիմանում ես, վիճում ես, անտեսում ես, եւ այդ ֆոնի վրա՝ էս լեւոնի խոսքերը ոնցվոր գլխիդ խփեն
հարցը նրանում ա, որ եթե մեկը ասում ա, որ օրինակ մեկը տիպիկ ղարաբաղցի ավանակ ա, կամ երկրորդը աբարանցի էշ, կամ միամիտ լոռեցի եւ այլն՝ դա լռիվ ուրիշ խոսակցություն ա, նորմալ ա, բելգիացիներն էլ եւրոպայի էշերն են, հետո ինչ, բայց ուրիշ բան ա /ու իմիջի այլոց, ես նոր հասկացա որ մենք շեղվել ենք բուն թեմաից/ հարցը ղարաբաղցի-չղարաբաղցիների մեջ չի, այլ որ Լեւոնը սպառնում ա մեր արյունով ստեղծած փայփայած ԼՂ Հանրապետության Նախագահին /թեկուզ լինի չինացի կամ ուզբեկ, կապ չունի/ նոն գրատա հայտարարել!!! Թքեմ ամենամեծ Բաքոի աչքին, բայց ԼՂՀ Նախագահին չպիտի կպնի, մի թե պարզ չի
Նարջան, կներես խառը ոճի համար, չեմ կարող մտքերով հիմա հավաքվեմ, սումբուռ ա ստացվում
shahbek
Jun. 23rd, 2008 08:42 am (UTC)
Ars jan! Ays amen@ inch vor katarvume levonakanneri koghmic bavakani hin mijoc e. Masnatel ev tirel. Levonin ev nra manklaviknerin erbeq chen hetaqrqrel hajuthyan caver@ ayl miayn ev miayn andznakan harstacum, ankax ogtagortcvatc mijocneri. Nranc hamar baroyakan problem chi azgi davatchanuthyun@. Aysorva anbaroyakanuthyun@ ishxanavorneri mej henc irenc qaghaqakanutyan hetevanqn e

Page Summary

Tags

Latest Month

August 2014
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Powered by LiveJournal.com
Designed by Paulina Bozek